12 մարտի 2025
24 մարտի 2025
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1) գնառաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ Վիվա Արմենիա ՓԲԸ-ի կողմից շահագործված ավտոմեքենաների՝ վերանայված քանակությամբ և իջեցված գներով իրացման վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Կոնտակտային անձ` Քրիստինե Մաթևոսյան
Բաժանորդային սարքավորումների և ծառայությունների գնումների մասնագետ
Ադմինիստրատիվ ծառայությունների վարչություն
Գնումների բաժին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ`+374 93 298582
Էլ. փոստ` procurement@viva.am
3. Առաջարկները պետք է ուղարկվեն «Վիվա Արմենիա» ՓԲԸ հասցեով ոչ ուշ, քան 2025թ-ի մարտի 24-ը, ժամը 17:00 (Հայաստանի ժամանակով):
4. Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԱՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթեր
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: