16 հոկտեմբերի 2024
31 հոկտեմբերի 2024
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե» ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ «Oracle» ծրագրային ապահովման աջակցության գնման վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ գնումների բաժին
Կոնտակտային անձ` Լիլիթ Առուստամյան
ՏՏ և ծառայությունների գնումների ավագ մասնագետ
Գնումների բաժին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ.`+374 93 29 85 65
Էլ. փոստ` procurement@viva.am
3. Գնման առարկայի մանրամասն նկարագիրը ներկայացված է № 199739 գնման գործընթացում, որը հասանելի է գնման էլեկտրոնային հարթակում https://sourcing.mts.ru գրանցված մատակարարների համար
4. Գնառաջարկները ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան 2024թ. հոկտեմբերի 31-ը, ժամը 17:00 (Երևանի ժամանակով):
5. Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում գնառաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթերը հասանելի են՝ https://sourcing.mts.ru պորտալում:
ՄՏՍ ընկերությունը գործարկել է մասնագիտացված Oracle ՏՏ մոդուլը (Sourcing) գնումների ընթացակարգերը իրականացնելու համար: Գնման փաստաթղթերին ծանոթանալու և գնման գործընթացին մասնակցելու համար, դուք պետք է անցնեք գրանցման գործընթացը Oracle համակարգում (iSupplier Portal): Եթե դուք արդեն գրանցված եք հետագա աշխատանքի համար, խնդրում ենք այցելել https://sourcing.mts.ru.
Գնման գործընթացի մասնակիցները, որոնց առաջարկներն անցել են հաջորդ փուլ, պարտավոր են լրացնել և տրամադրել կոնտրագենտի Ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաթերթիկ, Տեղեկատվության հարցում և Ենթակապալառուների մասին տեղեկատվություն): Եզրափակիչ փուլում պայմանագիր կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած և Ստուգումը հաջողությամբ անցած Մասնակցի հետ: Վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Մասնակցի ստուգման արդյունքում որևէ ռիսկ առաջանալու դեպքում պայմանագիրը կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով հաջորդ տեղը զբաղեցրած Մասնակցի հետ, ով հաջողությամբ անցել է այդպիսի Ստուգումը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: