04 հոկտեմբերի 2024
23 հոկտեմբերի 2024
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ Ամանորյա կորպորատիվ երեկույթի բաց հարցման վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ,
Կոնտակտային անձ` Գայանե Մարտիրոսյան
Մարքեթինգի և ծառայությունների գնումների մասնագետ
Գնումների բաժին
Ադմինիստրատիվ ծառայությունների վարչություն
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ` +374 93 29 82 45
Էլ. փոստ` procurement@viva.am
3. Գնման առարկայի մանրամասն նկարագիրը ներկայացված է №200278 գնման գործընթացում, որը հասանելի է գնման էլեկտրոնային հարթակում https://sourcing.mts.ru գրանցված մատակարարների համար
4. Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան՝ 23-ը Հոկտեմբերի, 2024, ժամ 17:00 (Հայաստանի ժամանակով):
5. Գնառաջարկները ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԱՆՀ/ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում գնառաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկները ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթերը հասանելի են՝ https://sourcing.mts.ru պորտալում
Գնման փաստաթղթերին ծանոթանալու և գնման գործընթացին մասնակցելու համար, դուք պետք է անցնեք գրանցման գործընթացը Oracle համակարգում (iSupplier Portal): Եթե դուք արդեն գրանցված եք հետագա աշխատանքի համար, խնդրում ենք այցելել https://sourcing.mts.ru.
Գնման գործընթացի մասնակիցները, որոնց առաջարկներն անցել են հաջորդ փուլ, պարտավոր են լրացնել և տրամադրել կոնտրագենտի Ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաթերթիկ, Տեղեկատվության հարցում և Ենթակապալառուների մասին տեղեկատվություն): Եզրափակիչ փուլում պայմանագիր կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած և Ստուգումը հաջողությամբ անցած Մասնակցի հետ: Վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Մասնակցի ստուգման արդյունքում որևէ ռիսկ առաջանալու դեպքում պայմանագիրը կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով հաջորդ տեղը զբաղեցրած Մասնակցի հետ, ով հաջողությամբ անցել է այդպիսի Ստուգումը:
Հաղթողի հետ կնքվող Պայմանագիրը համարվում է միավորման պայմանագիր, որը կարող է ընդունվել Մասնակցի կողմից միայն վերջինիս ամբողջովին միանալու դեպքում: Սույն Պայմանագրի պայմանները միասնական են կոնկրետ Գնման գործընթացի բոլոր Մասնակիցների համար, համարվում են միջին շուկայական (ելնելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կոնկրետ շուկայում նմանատիպ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման փորձից) և փոխզիջումային են փոխադարձ իրավունքների և պարտավորությունների առնչությամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: