Տեղեկացնում ենք, որ, Viva ընկերության կողմից մատուցվող ձայնային ծառայությունների և ինտերնետի որակի բարելավման նպատակով ենթակառուցվածքների և համակարգերի տեխնիկական վերազինմամբ և արդիականացմամբ պայմանավորված, 2024թ․ դեկտեմբերի 5-ից «Viva 1700», «Z» և «START» կանխավճարային սակագնային պլանների պայմաններում տեղի են ունենալու հետևյալ փոփոխությունները.
Կանխավճարային սակագնային պլան | Ակտիվացման վճար | Ակտիվացման վճար՝ սկսած 2024թ. դեկտեմբերի 5-ից |
---|---|---|
Viva 1700 | 1700 ՀՀ դրամ/30 օր | 1900 ՀՀ դրամ/30 օր |
Z | 2000 ՀՀ դրամ/30 օր | 2200 ՀՀ դրամ/30 օր |
START | 2000 ՀՀ դրամ/30 օր | 2200 ՀՀ դրամ/30 օր |
Այս սակագնային պլանների շրջանակում ծառայությունների մատուցման մյուս պայմանները կմնան անփոփոխ:
Հիշեցնում ենք նաև, որ Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 14.8 և 14.9 կետերի համաձայն՝ ընկերությունը կարող է իր հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) պայմանագրի պայմանները փոփոխելու վերաբերյալ՝ այդ մասին առնվազն 30 (երեսուն) օր առաջ ծանուցելու միջոցով, իսկ բաժանորդը փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնել պայմանագիրը մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր և/կամ ընկերության համար ընդունելի այլ եղանակով ծանուցելով ընկերությանը, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ ընկերության կողմից և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին ընկերության առաջարկը համարվում է բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: