2023 թվականի ապրիլին Viva-ն ազդարարել է Երևանում և Գյումրիում 5G ցանցի գործարկման մասին: 5G ցանցի ծածկույթով ապահովված են Երևանի և Գյումրու կենտրոնների, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքը: Ծածկույթի մասին տեղեկություններ կարոք եք ստանալ հղմամբ:
Բաժանորդները, գտնվելով նշված տարածքներում, կարող են հաղորդակցվել՝ օգտվելով 5G ցանցի հնարավորություններից: Ընդ որում, սակագնային պլանի փոփոխություն չի պահանջվում, և 5G ծառայությունները տրամադրվում եմ գործող սակագնային պլաններով նախատեսված պայմաններով:
Ներկայումս 5G կապը հասանելի է սկսած iOS 16.4 օպերացիոն համակարգով՝ Apple-ի, Android 14 օպերացիոն համակարգով՝ Samsung-ի, ինչպես նաև որոշ այլ սմարթֆոնների համար:
Հեռախոսի համատեղելիությունը ստուգելու համար կարող եք այցելել Վիվայի ցանկացած սպասարկման կենտրոն կամ զանգահարել 111:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: