Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: Եթե ցանկանում եք դիմում ներկայացնել համապատասխան թափուր հաստիքի համար, խնդրում ենք հետևել թափուր հաստիքի հայտարարության մեջ նշված հրահանգներին: Ձեր հայտը կդիտարկվի մասնագիտական պահանջների հիման վրա: Եթե Ձեր կողմից ներկայացված հայտը և որակավորումները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, Դուք կհրավիրվեք հարցազրույցի:
Մենք քաջալերում ենք Ձեզ դիմել ներքոնշյալ թափուր աշխատատեղերի, եթե Ձեր որակավորումները համապատասխանում են հայտարարված պաշտոնի պահանջներին:
Եթե Դուք հետաքրքրված չեք հայտարարված թափուր աշխատատեղերով կամ տվյալ պահին թափուր աշխատատեղի հայտարարություն չկա, ապա Դուք կարող եք ձեր ռեզյումեն ուղարկել հետևյալ հղմամբ: Ձեր ռեզյումեն կպահպանվի մեր տվյալների շտեմարանում և կդիտարկվի համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: