USD 486.3    EUR 552.5    RUB 6.5



Առաջարկվում է
Պարտականություններ՝ կատարել տնօրենի առաջադրանքները, ընդունելությունների կազմակերպում: Պահանջներ՝ - բարձրագույն կրթություն, - հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն, - համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel), - աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն: Աշխատանքային ժամեր՝ 09.00-18.00, հանգստյան օրեր՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձը (մաքւր)՝ 171 000 դր: Հեռ.՝ (010) 27-53-10 091 29-18-92 077 29-18-92 Հասցե՝ Կասյան 7-11 E-mail` info@tanger.am
171 000 դր
12/11/2021
Առաջարկվում է
Requirements: -At least 1 year experience in .js coding for Developer &amp, 3 years for Senior Developer -Willingness and ability to work in young and fast-growing environment. Responsibilities: -Development of new products/functionality -Support of current products/functionality Salary (net): 480 000 – 1 440 000 AMD
02/11/2021
Առաջարկվում է
Պահանջներ՝ -Անգլերենի իմացություն -Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում -Սեղանի վարվելակերպի կանոնների տիրապետում -Ռուսերենի և սերբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: Պարտականություններ՝ -Սեղանները ճիշտ դասավորել, ողջունել հաճախորդներին, ներկայացնել ճաշացանկը, պատասխանել ճաշացանկի, բաղադրիչների և գների վերաբերյալ հարցերին, մշտապես ծանոթ լինել ճաշացանկի փոփոխություններին: -Ընդունել հաճախորդների պատվերները, պատշաճ կերպով մատուցել: Աշխատավարձը (մաքուր) ՝ 800 000 դրամ: Գործատուն ապահովում է կացարանը, կացության իրավունքը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը և ավիատոմսը: Աշխատանքը 6 ամսով է։
24/08/2021
Առաջարկվում է
Պահանջներ՝ - Անգլերենի և սերբերենի իմացություն, ռուսերենինը կդիտվի որպես առավելություն - Համակարգչային գիտելիքներ (Word, Excel) - Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ սննդի կազմակերպման և խմիչքի ոլորտում Պարտականություններ ՝ - Համակարգել այն հաճախորդներին, ովքեր մասնակցում են Expo-ին - Հանդիպել հաճախորդների հետ, քննարկել գործողությունները - Կազմակերպել ընթացիկ աշխատանքները։ Աշխատավարձը (մաքուր) ՝ 2 400 000 - 2 670 000 դրամ՝ կախված թեկնածուի հմտություններից։ Գործատուն ապահովում է կացարանը, կացության իրավունքը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը և ավիատոմսը: Աշխատանքը 6 ամսով է։
24/08/2021
Առաջարկվում է
Պահանջներ՝ - Համապատասխան բարձրագույն կրթություն - Համակարգչային գիտելիքներ (MS Office) -Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է -Աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն կդիտարկվեն նաև փորձ չունեցող, երիտասարդ մասնագետներ Պարտականություններ՝ -Ներքին և արտաքին պայմանագրերի նախագծերի պատրաստում, ուսումնասիրություն, փոփոխությունների իրականացում։ -Արձանագրությունների կազմում։ -Իրավական ակտերի նախագծերի մշակում։ -Օրենսդրության փոփոխությունների ուսումնասիրություն, մեկնաբանություն, առաջարկությունների և դիտողությունների պատրաստում։ Աշխատանքային գրաֆիկ՝ Երկ․-ուրբ․ 08։30-17։15, շաբաթ, կիրակի ազատ։ Աշխատավարձը (մաքուր)՝ 100 000-130 000 դրամ։
10/06/2021
Առաջարկվում է
Շուկայի զարգացման պատասխանատու Պահանջներ՝ -Վաճառքի հմտություններ։ -Սեփական մեքենայի առկայություն։ -Աշխատանքային փորձը ցանկալի է։ Պարտականություններ՝ -Վաճառքների կազմակերպում։ -Նոր գործընկերների ձեռքբերում։ Աշխատավարձը (մաքուր)՝ 200 000 դրամ + % իրականացված վաճառքից Գործատուն փոխհատուցում է մեքենայի ծախսերը։
100 000 դր
26/05/2021
Առաջարկվում է
Պահանջներ՝ -Բարձրագույն տնտեսագիտական կրթություն -Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ -Հարկային և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն -ՀՀ աշխատանքային օրեսնգրքի իմացություն -Համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e envoicing հաշվապահական ծրագրերի իմացություն -Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն -Գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ: Պարտականություններ՝ -Հաշվապահական հաշվառման վարում՝ համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության և միջազգային ֆինանսական հաստատությունների ընթացակարգերին։ -Հաշվապահական գրքերի /մատյանների վարում և քաղվածքների պատրաստում։ -Վարկավորման հայտերի, վճարումների գրանցում։ -Միջազգային ֆինանսական հաստատություններին կատարվող վճարման փաստաթղթերի նախապատրաստում։ -Փոխառությունների գծով վճարումների և մարումների գրանցում։ -Պայմանագրերի բնօրինակների և վճարման փաստաթղթերի պահպանում։ -Հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում։ -Հարկային և ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ -Աշխատավարձի հաշվառում և գրանցում։ -Դրամական միջոցների հաշվառում, բանկային հաշիվների ստուգում և համադրում։ -e banking ծրագրով բանկային փոխանցումների իրականացում։ -Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ծամանակին արտացոլում, հաշվապահական հաշվառման մեջ։ -Հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում։ -Պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները: Աշխատանքային գրաֆիկ՝ Երկ․-ուրբ․ 09։00-18։00 շաբաթ, կիրակի ազատ։ Աշխատավարձը (մաքուր)՝ 300 000-400 000 դրամ՝ կախված հարցազրույցի արդյունքներից։
100 000 դր
20/05/2021
Առաջարկվում է
Նորաբաց դեղատանը անհրաժեշտ են փորձառու ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐ: Աշխատավարձը՝ 100 000-120 000 դրամ։ Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխով 9:00-15:00 և 15:00-21։00։ Հասցե` Տերյան 1։ Մանրամասների համար զանգահարեք՝ 055 88 00 66։
100 000 դր
03/05/2021
Առաջարկվում է
Համակարգչային օպերատոր Պահանջներ՝ -Բարձրագույն կրթություն (ցանկալի է Պոլիտեխնիկական) -Հայերենի իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է) - MS Office, CAD / Раскрой ламинат կամ կտրատման այլ ծրագրերի իմացություն - Աշխատանքային փորձը՝ ցանկալի - Կոլեկտիվում աշխատելու ունակություն Պարտականություններ՝ -Ընդունել փայտատաշեղային սալերի (ԴՍՊ, ՄԴՖ)՝ ըստ կտորների չափսերի կտրատման պատվերներ - CAD կամ Раскрой ламинат համակարգչային ծրագրերի օգնությամբ ստանալ կտրատման օպտիմալ տարբերակը և փոխանցել համապատասխան ստորաբաժանմանը Սկզբնական աշխատավարձը (մաքուր)՝ 108 750 դրամ։ Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@tanger.am էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը:
100 000 դր
23/04/2021
Առաջարկվում է
Արտադրության տնօրեն Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն (ցանկալի է Պոլիտեխնիկական) - Հայերենի իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է) -Համակարգչային գիտելիքներ (MS Office), - Աշխատանքային փորձ արտադրության կամ վաճառքի ոլորտում ղեկավար պաշտոնում (ցանկալի է կահույքի արտադրությունում կամ փայտանյութերի վաճառքում) -Նպատակասլացություն և ուժեղ կամք Պարտականություններ՝ -Համակարգել արտադրամասի ստորաբաժանումների աշխատանքը -Քայլեր ձեռնարկել աշխատանքի արտադրողականության և աշխատաժամերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ -Հետևել ստորաբաժանումների առջև դրված առաջադրանքների պատշաճ և ժամանակին իրականացմանը -Կորդինացնել պատվերների և վաճառքի հետ կապված հարցերը Սկզբնական աշխատավարձը (մաքուր)՝ 367 000 դրամ Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@tanger.am էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը:
100 000 դր
23/04/2021