USD 408.6    EUR 430.5    RUB 7.7

Առաջարկվում է
Տնտեսական պրոյեկտի խորհրդատու արտասահմանյան ընկերո
Ընկերությունը ներկայացնում է ֆինանսական պլանավորման և վերլուծության ամբողջական ծրագիր միջին և խոշոր կազմակերպությունների համար։ Այն ավտոմատացնում է բարդ բիզնես գործընթացները, ներառյալ բյուջետավորումը և կանխատեսումը, դրամական հոսքերի պլանավորումը, խրախուսական փոխհատուցումը և այլն:

Պարտականություններ՝
-Ներկայացնել և ապահովել ընկերության արտադրանքի ներդման գործընթացը հաճախորդների համար՝ պատասխանատու լինելով տվյալների մոդելի, ֆինանսական ձևանմուշների և հաշվետվությունների, համակարգերի տվյալների ինտեգրման և ավտոմատացված աշխատանքների կարգավորման համար
-Մատուցել ծառայություն հաճախորդների պահանջերին և ժամկետներին համապատասխան
-Ակտիվորեն մասնակցել հաճախորդների հետ հանդիպումներին վերջիններիս բիզնես և տեխնիկական պահանջները բացահայտելու համար
-Աջակցել հաճախորդներին ստանալ առավելագույն շահույթ ընկերության կողմից առաջարկվող արտադրանքի ներդրման պարագայում
-Համագործակցել ծրագրի մենեջերների հետ նախագծերը ժամանակին և համապատասխան բյուջեով ապահովելու համար, ժամանակին տեղեկացնել առաջացած խնդիրների մասին

Պահանջներ՝
-Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ IT ոլորտում)
-2 և ավել տարվա աշխատանքային փորձ ծրագրային ապահովման ներդրման կամ ֆինանսական պլանավորման և վերլուծության (FP&A) / հաշվապահական հաշվառման ոլորտում
-Ցանկություն նոր տեխնոլոգիաներ սովորելու և բարելավելու հաճախորդների համար բիզնես գործընթացները
-Հնարամիտություն և սովորելու ու աճելու ձգտում, հետաքրքրող հարցերին պատասխաններ գտնելու նախաձեռնություն
-Հաղորդակցման գերազանց հմտություններ, ճիշտ հարցեր հղելու և հաճախորդների կարիքները հասկանելու ունակություններ
-Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
-Microsoft Excel-ի գերազանց իմացություն
-Թիմային միջավայրում աշխատելու և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
-Խնդիրների վերլուծման և լուծումներ գտնելու փորձ
-Մեծ ուշադրություն մանրուքների նկատմամբ
-Տվյալների ինտեգրման և մոդելավորման փորձ կամ սովորելու պատրաստակամություն
-Տվյալների բազայի կառավարման փորձ կամ գիտելիքներ (ETL, Oracle, SQL Server և այլն)

Աշխատավարձը (մաքուր)՝ 515․000 – 681․000 դրամ

№ 2427238
2022-02-23 15:39
Կոնտակտային տվյալներ
Tanger
(091) 29-18-92
Ուղարկել նամակ
Количество просмотров: 37
Количество просмотров за сегодня: 1
Дата просмотра: 2022-06-21