«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող ներքոնշյալ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու իրավունքի բաց աճուրդ «դասական» եղանակով․
- ք. Երևան, Էրեբունի, Տիգրան Մեծի պողոտա, 86 հասցեում գտնվող Երևան կայարանի մեկնակայանի շենքի 1-ին հարկում գտնվող 327,84 ք․մ․ տարածք: Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը ` 1695588 ՀՀ դրամ: Տարածքը կարող է օգտագործվել միայն որպես հասարակական սննդի օբյեկտ, առևտրի սրահ, գրասենյակային տարածք կամ պատվիրատուի հետ փոխհամաձայնեցված այլ նպատակով:
Վարձակալության պայմանագրի ժամկետը՝ առնվազն մեկ տարի:
Պայմանագիրը կնքվելու է աճուրդի արձանագրությունը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 20.07.2023թ.-ին, ժ.12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 29.12.2023թ. ներառյալ: Լոտի աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է 200000 ՀՀ դրամ, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում․․․ www.borsa.am
Վաճառվում է
Վարձակալության պայմանագիր կնքելու իրավունքի աճուրդ
№ 1110562
2023-07-04 15:24
2023-07-04 15:24

Կոնտակտային տվյալներ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ(011) 52-61-85